Իվետա Մուկուչյանի համարձակ կերպարը բեմում

Հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել իր ինստագրամյան էջում: Նկարներում երգչուհին ելույթ է ունենում Black star burger-ի պաշտոնական բացման ժամանակ 3.33-ի հետ միասին: Հիշեցնենք, որ նրանք օրերս ներկայացրեցին, իրենց համագործակցության արդյունքում ծնված, «Ստվեր» երգը:

Երգչուհին բեմում կարճ, վարդագույն և փայփլուն զգեստով է, որի հետ կրում է լայն, սև գոտի: Նրա հետ բեմում են երգիչ, հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը և ռեփեր Նարեկ Հովսեփյանը, ով ավելի հայտնի է A.Chilla անունով: