«Moschino»-ի տարօրինակ ու վառ գարուն-ամառ հավաքածուն

«Moschino» բրենդի դիզայներ Ջերեմի Սքոթը ոգեշնչվելով Մարիա-Անտուանետի վառ ու մի փոքր տարօրինակ ոճից, ստեղծել է բրենդի այս տարվա գարուն-ամառ հավաքածուն: Մոդելները կրում էին տարատեսակ գույների ու գործվածքների համադրություններով հագուստ: «Moschino»-ն այս տարի յուրահատուկ համադրություն է կարողացել ստանալ՝ միախառնելով 1780-ականների ու 1980-ականների ոճերը: