Արփինե Հովհաննիսյանի և Արշակ Մնացականյանի գեղեցիկ հարսանիքը (տեսանյութ)

ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը և «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանը փետրվարի 22-ին ամուսնանացան։ Համացանցում հայտնվել են առաջին տեսանյութը նրանց հարսանիքից:

Հայտնի է, որ Արփինեն և Արշակը առաջին կուրսում սովորել են ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի տարբեր հոսքերում։ 1 տարի սովորելուց հետո Արշակը հեռացել է այդ ֆակուլտետից և ընդունվել բժշկական համալսարան։ Այդ տարիներին Արփինե Հովհաննիսյանն ու Արշակ Մնացականյանն իրար չեն ճանաչել։
Ծանոթացել են անցյալ տարի` կուրսի 15-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթին։