38-ամյա Քիմ Քարդաշյանն ինստագրամում առաջին անգամ կիսվել է իր երկու որդիների սիրառատ ու հուզիչ լուսանկարով:
Քիմը լուսանկարին կից նշել է, որ լուսանկարն արվել է ավագ որդու՝ Սեինթի խնդրանքով:
Քիմ Քարդաշյանը լրագրողների հետ զրույցներում հաճախ է նշում, որ պաշտում է իր որդիներին և միշտ երազել է մեծ ընտանիքի մասին:
Գեղեցկուհին երազում է ունենալ երկու դուստր և հավատացնում է, որ ոչ մի մայր չի կարող իրեն լիարժեք զգալ, եթե չունի աղջիկ:
Քիմն անկեղծանում է, որ նախանձում է իր մորը, որովհետև դուստրեր ունեցող կինը երբեք միայնակ չէ և կարող է դիմակայել կյանքի բոլոր դժվարություններին:
Քիմ Քարդաշյանի երեխաների նախկին դայակը՝ մեկսիկուհի Ռոզալին, լրագրողներին պատմել է, որ Քիմն ուշադիր չէ իր երեխաների նկատմամբ:
Քիմը հաճախ է կոպտում ավագ որդուն և տանել չի կարողանում, երբ երեխաները լաց են լինում: Դայակի պնդմամբ՝ գեղեցկուհին սիրում է իր զավակներին միայն այն ժամանակ, երբ նրանք հանգիստ են կամ քնած:
Քայնե Վեսթը նույնպես աչքի չի ընկնում հանդուրժողականությամբ: Դայակը պատմում է, որ Վեսթը ձեռք է բարձրացրել փոքրիկ Սեինթի վրա, երբ վերջինս սկսել է կամակորություն անել: