Իրինա Շեյքը երիտասարդ տղաների հետ տվերկ է պարել

Հանրահայտ մոդել Իրինա Շեյքը երկրպագուներին զարմացրել է իր համարձակ պարով: Պարելիս նա շրջապատված էր բազմաթիվ տղամարդկանցով: Տեսանյութը Շեյքը հրապարակել է Ինստագրամի իր էջում։

Կադրերում երևում է, թե ինչպես է նա տվերկ պարում: Մոդելի հագին սպիտակ կարճ զգեստ է եղել: Տեսանյութից երևում է, թե ինչպես է Շեյքն անընդհատ ստիպված լինում ուղղել զգեստը:

Մոդելը տվերկ է պարել բազմաթիվ տղամարդկանց ծափերի և հիացական հայացքների ներքո: Մեկնաբանությունում Շեյքը գրել է, որ այսպես է ինքը զվարճանում ընկերների հետ։

https://www.instagram.com/p/B8sAwwIHY5I/?utm_source=ig_web_button_share_sheet