Լուսինե Թովմասյանի ընտանեկան նոր ֆոտոշարքն ու փոքրիկ դստեր հետաքրքիր կարծիքն իրենց ընտանիքի մասին

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը վերջին տարիներին իրեն նվիրել է ընտանեկան կյանքին: Նա միշտ նշում է, որ ընտանիքն առաջնային է: Լուսինեն արդեն 2 փոքրիկի մայրիկ է: Նախորդ տարի նրանց ընտանիքը համալրվեց ևս մեկ անդամով. փոքրիկ Ալեքն արդեն 6 ամսական է։

Վերջերս Լուսինեն ամուսնու՝ Արթուրի և երկու երեխայի հետ ֆոտոշարք է արել, որից նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամում և մակագրել. «Քանի դեռ Ալեքը մեզ հետ չէր, Արիանան մեզ անվանում էր փոքրիկ ընտանիք: Հիմա, նրա կարծիքով, մենք արդեն մեծ ընտանիք ենք»:

Նշենք, որ զույգի ավագ դուստրը՝ Արիանան, արդեն 5 տարեկան է։