Ֆրանսիական Chanel ընկերությունն այս օրերին նշում է 2000 թվականին աշխարհում մեծ իրարանցում առաջացրած թանկարժեք J12 ժամացույցների շարքի ստեղծման 20-ամյակը, հայտնում է luxurylaunches.com կայքը։
Chanel J12-ի ստեղծման քսանամյակի կապակցությամբ ընկերությունը կարծես դեժավյու է ստեղծում՝ ներկայացնելով օրիգինալ մոդելի՝ այժմ արդեն ամբողջովին շափյուղայից պատրաստված նմուշը: J12 X-Ray տարբերակը գրեթե ամբողջությամբ շափյուղապատ և առանձին մասերով` ադամանդապատ է:
Մասնագետները Chanel J12 X-Ray ժամացույցները ստեղծելիս մերժել են որևէ գունային լուծման անհարաժեշտությունն ու նախապատվությունը տվել են թափանցիկությանը: Տեխնիկապես բավականին բարդ կառուցվածք ունենալու պատճառով այն կունենա սահմանափակ քանակություն (12) և վաճառքի կներկայացվի 626.000 դոլարով։