Սիսիան Սեփանյանը փեսայի դերում

«Էլենի օրագիրը» սերիալից հայտնի, դերասան Սիսիան Սեփանյանը նոր լուսանկար է հրապարակել Ինստագրամում:

Նկարում նաև իր գործընկեր, նույն սերիալում նկարահանվող Միկա Ղափլանյանն է: Տղաները նաև ընկերներ են իրական կյանքում:

Լուսանկարն արված է հենց նկարահանման հրապարակից: Սերիալում Լևոնը(Սիսիան Սեփանյան) պատրաստվում է ամուսնանալ  Սառայի(Մարինկա Խաչատրյան), իսկ Զորին(Միկա Ղափլանյան)՝  Մարիամի(Հասմիկ Խոջյան) հետ:

Ի դեպ սերիալի այս հատվածից հրապարակում էր արել նաև դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով նկարում հարսիկների՝ Մարինկա Խաչատրյանի և Հասմիկ Խոջյանի հետ էր: