Թխահեր Սոֆյա Պողոսյան․ դերասանուհին կտրուկ ոճափոխության է դիմել

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն իր սոցցանցերի էջերում նոր լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր ռիսկային ու հետաքրքիր ոճափոխությունը։ Դերասանուհին մգացրել է մազերի գույնը և այժմ թխահեր է։
Հրապարակված լուսանկարին կից դերասանուհին թողել է հետևյալ մեկնաբանությունը․ «Նոր կերպար։ Հավանում ե՞ք»։

Դատելով Սոֆյայի ինստագրամյան և ֆեյսբուքյան հետևորդների արձագանքից՝ դերասանուհու մազերի նոր գույնը շատերին է դուր եկել, ինչի մասին էլ նրանք գրել են նկարի մեկնաբանության դաշտում։

Հիշեցնենք, որ Սոֆյա Պողոսյանն այժմ նկարահանվում է Նոր Հայաստան հեռուստաալիքով ցուցադրվող «Արմատներ» հեռուստասերիալում։