Գրիգորի Լեպսի կրկնակի տոնը

Երեկ՝ փետրվարի 23-ին երգիչ Գրիգորի Լեպսին շնորհավորում էին Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ, իսկ երգչի կյանքում առավել կարևոր տոն էր: Լեպսի դուստր Եվան դարձավ 18 տարեկան:

Երգիչը, ով սովորաբար չի կիսվում ընտանեկան լուսանկարներով, հրապարակել է դստեր նկարն ու դրան կից գրառում կատարել. «Ծնունդդ շնորհավոր, աղջիկս: Ուրախ և վստահ նայիր դեպի ապագա: Թող այն քեզ բերի ստեղծագործական վերելքներ, հաջողություններ, էնտուզիազմ և անհավանական արկածներ»: