Հայտնի դերասանուհի, մոդել Սինդի Քրոուֆորդը ներկայացրել է իր հեղինակային գիրքը, որտեղ խոստովանել է՝ ինչպես է կարողանում մինչ օրս պահպանել իր իդեալական կազմվածքը:
Կառլ Լագերֆելդը Սինդի Քրոուֆորդին անվանում էր յուրաքանչյուր ամերիկացի տղամարդու երազանքը:
Չնայած մոդելային բիզնեսից Սինդին հեռացել է դեռ 2000-ականներին՝ նա շարունակել է ողջ կյանքի ընթացքում պահպանել իր կազմվածքը՝ հետևելով խիստ դիետաների ու մարզվելով օրական 6-8 ժամ:
2018 թվականին Սինդին Առնոլդ Շվարցնեգերի հետ համատեղ ներկայացրեց մարզական բիոակտիվ հավելումների արտադրությամբ զբաղվող բրենդը:
Իր օրինակով գեղեցկուհին ոգեշնչում է կանանց ու աղջիկներին՝ հավատացնելով, որ գեղեցիկ կարող է լինել յուրաքանչյուրը: Իր գրքում Քրոուֆորդը նշում է.
«Գեղեցկությունը բարդ աշխատանք է: Դու պետք է ամեն առավոտ արթնանաս ու աշխատես, որպեսզի ամսվա վերջում որպես աշխատավարձ ստանաս առողջ տեսք, սլացիկ մարմին և լավ ինքնազգացողություն: Ոչ ոք չի ծնվում իդեալական, ամեն բան մեր ձեռքերում է»: