Ի՞նչ է մաղթել Վալերիան սկանդալների կիզակետում հայտնված Ուսպենսկայաին

Շանսոնի թագուհի Լյուբով Ուսպենսկայան դարձավ 66 տարեկան: Վերջին շրջանում ընտանեկան սկանդալների կիզակետում հայտնված երգչուհին այնքան էլ տոնական տրամադրությամբ չէ դիմավորել իր 66-րդ տարեդարձը: Բայց նրա աստղային ընկերները ջերմ շնորհավորանքներ են հղել նրան ու փորձել ցույց տալ, որ միևնույնն է իր կողքին են:

Երգչուհի Վալերիան անգամ լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում և գրառում կատարել. «Լյուբոչկա, թանկագինս, շնորհավոր ծնունդդ: Դու գեղեցիկ ես, բաց, իրական, անկեղծ, աներևակայելի տաղանդավոր: Թող թունավոր մարդկային նետերը երբեք չհասնեն քեզ, այլ միայն սերը ջերմացնի հոգիդ և սիրտդ: Դու ունես միլիոնավոր երկրպագուներ, և նրանց թիվը տարեցտարի ավելանում է: Ունեցիր կանացի երջանկություն և եղիր առողջ: Հիանում եմ, հարգում եմ, սիրում եմ»: