Կրիշտիանու Ռոնալդուի որդին ինստագրամյան էջ է բացել, որը մի քանի ժամում կես միլիոնից ավելի հետևորդ է հավաքել

Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի որդին՝ Կրիշտիանու-կրտսերը, Ինստագրամ սոցիալական ցանցում իր անձնական էջն է բացել, որը 15 ժամում գրեթե 600 հազար հետևորդ է հավաքել։

Այժմ նրա Ինստագրամի էջում կա երեք հրապարակում, որոնցից առաջինը արվել է գրեթե կեսգիշերին։ Երեխան Ինստագրամում հետևում է ընդամենը հինգ էջի, որոնց թվում են հոր՝ Ռոնալդուի, խորթ մոր՝ Ջորջինա Ռոդրիգեսի, տատիկի՝ Մարիա Դոլորեշի, «Յուվենտուս» ֆոտբոլային ակումբի, ինչպես նաև նրանց ընտանիքի ընկեր Միգել Պայշաուի էջերը։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու-կրտսերի հայտնի հայրիկը Ինստագրամում բացարձակ ռեկորդակիր է և ունի 205 միլիոն հետևորդ։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու-կրտսերը լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ։ Կրիշտիանու Ռոնալդուն ունի ևս երեք երեխա։