Սխալներ քնից առաջ, որոնք ավելորդ քաշի պատճառ կարող են դառնալ

Գիշերով սնվել
Օրվա ավարտին մենք բոլորս էլ ցանկանում ենք նստել հեռուստացույցի առջև, դիտել սիրելի սերիալը կամ ֆիլմը՝ վայելելով համեղ պիցա կամ քաղցրավենիք։
Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տալիս, որ գիշերով սնվելը կարող է հանգեցնել քաշի ավելացման։
Այն կարող է բարձրացնել խոլեստերինի մակարդակը և հորմոնալ խախտման պատճառ դառնալ։
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ճարպակալմամբ տառապող մարդկանց 89%-ը սնվում է գիշերային ժամերին:

Քնի պակաս
Մեր օրերում մարդկանց զբաղվածությունն այքան մեծ է, որ քնի համար շատ ժամանակ չի մնում:
Գիտականորեն ապացուցված է, որ քնի պակասը կարող է ավելորդ քաշի պատճառ դառնալ։
Քնի պակասը նաև բավականին վատ է անդրադառնում նյարդային համակարգի վրա, ինչի հետևանքով մարդիկ սկսում են ավելի շատ սնվել:

Սուրճ քնից առաջ
Սուրճի մեջ առկա կոֆեինը խանգարում է քուն առաջացնող մոլեկուլներին: Բացի այդ հետազոտողները պարզել են, որ սուրճի մեջ պարունակվող քլորոգենային թթվի օգտագործումը բերում է քաշի ավելացման հետ։