Ճարպակալումը հաղթահարած աղջիկը դարձել է «Միսս Մեծ Բրիտանիա-2020»

Լինքոլնշիրից 26-ամյա Ջեն Աթկինն օրերս արժանացել է «Միսս Մեծ Բրիտանիա-2020» կոչմանը:
Նա փայլուն հաղթանակ է տարել գեղեցկության մրցույթում, չնայած այն բանին, որ դեռ մի քանի տարի առաջ 107 կիլոգրամ էր կշռում և նույնիսկ չէր մտածում սպորտով զբաղվելու ու ճիշտ սնվելու մասին:

Աթկինսն իր ինստագրամյան էջում կիսվել է արխիվային լուսանկարներով, ներկայացնելով երկրպագուներին՝ որքան գեր էր տարիներ առաջ:
«Այս քայլով ես ցանկանում եմ մոտիվացնել բոլոր այն կանանց ու աղջիկներին, ովքեր չեն կարողանում իրնեց մեջ ուժ գտնել ու պայքարել ավելորդ քաշի դեմ»,- լրագրողների հետ հարցազրույցում ասել է Աթկինսը:

Աղջիկը նաև պատմել է, որ իր կյանքում բեկումնային է դարձել բոյֆրենդի հետ ծանր բաժանումը:
«Նա ինձ լքեց միայն այն պատճառով, որ ես գեր եմ»,- ցավով հիշում է Ջենը: