Մալայզիայում առաստաղից կախված շքեղ ջահի տեսքով յուրահատուկ հարսանեկան տորթ է ներկայացվել (լուսանկարներ, տեսնայութ)

Մալայզիայում տեղի ունեցած հարսանեկան արարողություններից մեկի ժամանակ ներկայացվել է աշխարհում ամենայուրահատուկ հարսանեկան տորթերից մեկը՝ պատրաստված առաստաղից կախված շքեղ ջահի տեսքով:

Զահիրահ Մաքուիլսոն և Էյման Հաքիմ Ռեձա անունով դերասանների` ջահի նմանությամբ հարսանեկան տորթը հիացրել է միջոցառման ներկաներին, հայտնում է odditycentral.com-ը:

Յուրահատուկ տորթի լուսանկարներն ու տեսանյութերը տարածվել են սոցիալական ցանցերում, ժամանցային կայքերում: Տորթը Մալայզիայում հայտնի Lily & Lola Cakes ընկերության աշխատակիցների ձեռքի գործն է:

Ընկերության հիմանդիր 28-ամյա Լիլի Օսմանի խոսքով` աշխատակիցները նման տորթ ստեղծելու մտադրություն ունեցել են դեռևս 2017 թվականից և ամուսնական զույգի հետ խոսելուց հետո հասկացել են, որ կարող են այժմ իրենց ցանկությունը իրագործել:

Տորթի արժեքը մոտ 2400 դոլար է: Նշվում է, որ աշխատանքը կարողացել են ավարտին հասցնել մեկ շաբաթվա ընթացքում, իսկ տորթը ջահի նման կախելու համար մոտ մեկ ժամ է պահանջվել