Թույլ եղունգները գրեթե անհնար է երկարացնել կամ գեղեցիկ տեսք տալ դրանց:
Առողջ եղունգը պետք է լինի ամուր, առաձգական, հարթ, փայլուն, վարդագույն ու թափանցիկ:
Եթե ձեր եղունգները հեռու են իդեալական լինելուց, չարժե ժամանակից շուտ մտահոգվել:
Կան բազմաթիվ պատճառներ, որոնք եղունգները դարձնում են անորակ և թույլ:
Վատ սննդակարգի պատճառով եղունգները չեն ստանում անհրաժեշտ վիտամիններ:
Օրինակ` եղունգների համար շատ կարևոր են ձվածեղն ու հավով ապուրը:
Եղունգների ամրապնդման համար շատ կարևոր է սննդի մեջ օգտագործել պանիր, կաթնաշոռ, միս:
Ավանդական բժշկությունն առաջարկում է, թե ինչպես կարելի է վերականգնել եղունգների ամրությունը տնային պայմաններում:
1 ճաշի գդալ ձիթապտղի յուղը խառնեք մեկ գդալ մեղրի և ձվի մեկ դեղնուցի հետ: Խառնուրդը քսեք եղունգներին և թողեք մեկ ժամ:
Սոխի հոտը շատերին դուր չի գալիս, սակայն պետք չէ մոռանալ, որ այն հիանալի միջոց է եղունգներն ամրացնելու համար: Հում սոխը մասերի բաժանեք, այն դրեք եղունգի վրա և պահեք նվազագույնը 15 րոպե:
Ամենակարևորը` զինվեք համբերությամբ: Եղունգի շերտը թարմացվում է 3-6 ամսվա ընթացքում և միայն այդ ժամանակահատվածից հետո կարելի է գնահատել տեղի ունեցած փոփոխությունները: