Աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը, որը թմրանյութերի չարաշահման հետևանքով մահացել է 2012թ., բեմ է վերադարձել հոլոգրաֆիկ պատկերի տեսքով, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ այս ձևաչափով առաջին համերգը տեղի է ունեցել փետրվարի 25-ին՝ Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքում:
Համերգին ներկա է եղել մոտ 1800 մարդ, որոնց զարմացրել է բեմի վրա հայտնված պատկերը: Հոլոգրաֆիկ պատկերն անկաշկանդ, բնականից գրեթե չտարբերվող շարժումներ է ունեցել, կատարել է երգչուհու ամենահայտնի հիթերը և նույնիսկ թաշկինակով սրբել ճակատի երևակայական քրտինքը:
Երկրպագուները նշել են, որ հոլոգրաֆիկ պատկերը շատ նման է եղել իրական Ուիթնիին:
Համերգը տևել է մեկուկես ժամ: Եղել է նվագախումբ, բեք վոկալ և պարողներ: Ընդհանուր առմամբ, հնչել են երգչուհու ամենասիրված հիթերը:
Նախագծի կազմակերպիչները մտադիր են Հյուսթոնի հոլոգրաֆիկ պատկերով համաշխարհային շրջագայություն կազմակերպել, ինչի վերաբերյալ երգչուհու երկրպագուների մի մասը ոչ միանշանակ: