Ալբինիզմը՝ լուսնամաշկությունը, մարդու մաշկի պիգմենտների բնածին բացակայություն է:
Բժիշկներն այն հաճախ անվանում են գեղեցիկ հիվանդություն։ Ալբինոսների մաշկը արևից լուրջ այրվածքներ կարող է ստանալ:
Միջնադարում նրանց այրում էին խարույկի վրա՝ համարելով սատանայի օգնականներ։ Շատ աֆրիկյան երկրներում նրանց վտանգ է սպառնում։ Տեղի գուշակները համարում են, որ նրանք դժբախտություն են բերում իրենց ցեղին:
Բայց նորաձևության աշխարհն աստիճանաբար բացում է փակ սահմանները՝ կոտրելով նախկինում եղած բոլոր կարծրատիպերը: Ալբինոսները շատ պահանջված են մոդելային բիզնեսում: Նրանք ասօր վստահ քայլերով առաջ են շարժվում նորաձևության հարթակում՝ դառնալով հայտնի ապրանքանիշերի պաշտոնական դեմքեր:
Դիանդրա Ֆորեստը շատ դժվար մանկություն և պատանեկություն է ունեցել: Դպրոցում նրան անդադար ծաղրել են: Աղջկան մեծացրել են տատիկն ու պապիկը, որոնց սնահավատության պատճառով Դիանդրան միշտ իրեն անիծված է համարել: Նա անգամ ցանկացել է ինքնասպանություն գործել:
Բարեբախտաբար, Դիանդրան կարողացել է հաղթահարել իր բարդույթները:
Այժմ նա համագործակցում է աշխարհի առաջատար ու հայտնի մոդելային գործակալությունների հետ։