Ինչպե՞ս է Ելենա Ստեպանենկոն նիհարել 42 կգ

66-ամյա Ելենա Ստեպանենկոն նիհարել է 42 կիլոգրամով և հիացրել է երկրպագուներին իր թարմ, գեղեցիկ տեսքով:
74-ամյա Եվգենի Պետրոսյանի հետ ամուսնալուծությունից հետո դերասանուհին գնալով գեղեցկանում ու երիտասարդանում է:
Վերջերս լրագրողների հետ հարցազրույցում նա խոստովանել է՝ ինչպես է կարողացել ազատվել ավելորդ քաշից:

Ելենայի խոսքով՝ դեռ 1 տարի առաջ նա կշռում էր 110 կգ:
«Նիհարելու որոշումս կայացրի ոչ միայն ավելի գեղեցիկ տեսք ունենալու, այլ նաև առողջությունս բարելավելու նպատակով»,- կիսվում է հումորիստը:

Ստեպանենկոն խոստովանում է, որ իրեն չի զրկել համեղ սննդից և չի տանջել օրգանիզմը խիստ դիետաներով:
«Ես օրվա մեջ ուտում էի 5-6 անգամ, սակայն սննդի շատ քիչ չափաբաժիններով»,- ասում է նա:
Սակայն դերասանուհին ևս մեկ գաղտնիք է բացահայտել, որն ապշեցրել է ոչ միայն երկրպագուներին, այլ նաև սննդաբաններին ու ֆիթնես մարզիչներին:

«Իհարկե, հնարավոր չէ նիհարել, եթե շարունակեք ուտել պիցա, խմորեղեն, բուրգերներ: Մի անգամ գործընկերներիցս մեկն ինձ կարկանդակ առաջարկեց: Երբ եկա տուն, հասկացա, որ այլևս չեմ կարող դիմանալ գայթակղությանն ու պետք է ուտեմ այդ կարկանդակները, բայց այդ ժամանակ ես արդեն նիհարել էի 6 կգ և չէի ցանկանում չարչարանքս ջուրը գցել:
Ես վերցրի կարկանդակը, կծեցի մի փոքրիկ կտոր, ծամեցի այնքան ժամանակ, մինչև համը կկորի, սակայն ծամված սնունդը կուլ չտվեցի: Եվ այդպես բոլոր համեղ ուտեստները մեկ տարվա ընթացքում ես այդպես էի վայելում»,- անկեղծանում է Ստեպանենկոն: