Բրիտանուհի Նիկոլ Լենդրին դեռ մանկուց տառապել է ճարպակամամբ: 10 տարեկանում նա կշռում էր 75 կգ: Գեղեցկուհին իր խնդրից ձերբազատվելու համար ընտրել էր սննդաբանի մասնագիտությունը, ոորպեսզի, վերջապես, կարողանա ազատվել ավելորդ քաշից:
30 տարեկանում Նիկոլն արդեն պահանջված մասնագետ էր, սակայն դեռ չէր ազատվել իր ավելորդ քաշից ու կշռում էր 110 կգ:
«Հենց այդ ժամանակ ես որոշեցի նիհարել ու ձեռք բերել երազանքներից կազմվածքը: 6 տարի ճիշտ սնվելու ու առողջ ապրելակերպ վարելու շնորհիվ ես կարողացա նիհարել 50 կգ: Սակայն հիմա զղջում եմ, որ տարիներ առաջ նիհարելու որոշում կայացրի»:
Կորցնելով 50 կգ քաշ՝ Նիկոլն այսօր պայքարում է իր մաշկը վերականգնելու և առողջ տեսք ունենալու համար:
«Պլաստիկ վիրահատությունները ռիսկային են, սպորտը չի օգնում: Ժամանակ առ ժամանակ զղջում եմ, որ այսքան նիհարել եմ: Ավելի լավ է գեր մնալ»,-պատմում է նա: