Երկար և գեղեցիկ վարսեր ունենալու մասին, երազում է ցանկացած աղջիկ, սակայն քչերին է հաջողվում ցանկալի արդյունքի հասնել:
Գիտնականների պնդմամբ տղամարդը կնոջ խնամվածության մասին կարծիք է կազմում՝ նայելով նրա եղունգներին և մազերին: Փարթամ և առողջ վարսերը տղամարդկանց գերելու լավագույն տարբերակն են:
Կան մազերի խնամքի բազմաթիվ միջոցներ, որոնք խոստանում են վարսերը դարձնել իդեալական, սակայն հիշեք, որ դրանք բոլորն էլ քիմիական նյութերից են բաղկացած և կարող են լուրջ վնասել գլխամաշկը:
Ավանդական բժշկությունն առաջարկում է միջոցներ, որոնք կօգնեն ձեզ ձեռք բերել անթերի վարսեր: Վերցրեք 2 թեյի գդալ սոխի հյութ, 1 թեյի գդալ կոնյակ և 6 թեյի գդալ կոճապղպեղի թուրմ և օգտագործեք այս խառնուրդը շաբաթական երկու անգամ: Զգուշացնում ենք, որ մազերն այնքան էլ լավ չեն բուրելու, բայց արդյունքը կհիացնի ձեզ:
Գարեջրով դիմակը նույնպես կօգնի ունենալ փարթամ մազեր: Խառնեք 200 մգ գարեջուրը 2 ձվի դեղնուցի հետ: Ստացված զանգվածը քսեք մազերին՝ թողնելով մեկ ժամ։
Ավստրալական Պերտ քաղաքի բնակիչը՝ հինգամյա Միան, հայտնի է դարձել իր անոմալ խիտ մազերի շնորհիվ։ Նա հասցրել է համագործակցել բազմաթիվ անվանի բրենդների հետ։
Սակայն Միայի ամենամեծ երազանքը կարճ և նոսր մազեր ունենալն է, որովհետև փարթամ վարսերը մեծ անհարմարություն են պատճառում փոքրիկին։