Ինչպե՞ս ազատվել ցելյուլիտից

Չգիտես թե ինչու, տարածված է այն կարծիքը, թե ցելյուլիտը մաշկային հիվանդություն է և հիմնականում առաջանում է գեր կանանց մոտ:
Իրականում՝ ցելյուլիտ կարող են ունենալ թե՛ նիհար, թե՛ գեր կանայք, և դա բոլորովին էլ հիվանդություն չէ:
Այն կարող է առաջանալ նստակյաց կենսակերպի, հորմոնալ խանգարումների պատճառով, հաճախակի դեպրեսիաների ու սթրեսների հետևանքով, նյութափոխանակության խանգարման ժամանակ և այլն: Վերջապես, պակաս դեր չի խաղում նաև ժառանգականությունը: Եթե պայքարում եք ցելյուլիտի դեմ, ապա դադարեք կրել նեղ ջինսեր, որոնք նպաստում են արյան շրջանառության խանգարմանը:
Վաճառքում կան մերսող ազդեցություն ունեցող հատուկ զուգագուլպաներ, որոնք նույնպես կօգնեն պայքարել այս խնդրի դեմ:
Ձեզ ենք առաջարկում ցելյուլիտից ազատվելու արդյունավետ միջոց։
5 ճաշի գդալ քացախն ու մեղրը խառնեք ալյուրի հետ: Ստացված խմորը քսեք պրոբլեմատիկ հատվածներին և փաթաթեք սննդային պոլիէթիլենային տոպրակով: Թողեք մնա մոտավորապես 1 ժամ, ապա լվացեք գոլ ջրով։