Երգչուհի Սելենա Գոմեսը մայրիկիր հետ հանգստի է մեկնել: Նա մի քանի նոր լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում: Դրանցում Սելենան շատ երջանիկ և անհոգ է երևում իր մայրիկի կողքին: Հրապարակումը երգչուհին մակագրել է այսպես.
«Մայրիկն ու ես զբոսաշրջիկներ ենք: Մենք կարողանում ենք լավ լուսանկարներ անել»: Երգչուհու երկրպագուները սկսել են գրել մեկնաբանություններում, որ նա ու իր մայրիկը կարծես քույրեր լինեն ու մաղթել են նրանց ուրախ ժամանց: