Քիմ Քարդաշյանը հրապարակել է դստեր լուսանկարները, որոնցում 2-ամյա Չիկագոն գրկում և համբուրում է զբոսայգում հանդիպած շանը

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը չորեքշաբթի 2-ամյա դստերը զբոսայգի է տարել, որտեղ աղջնակն, ի դեմս մեծ ու սպիտակ շան, իրեն ընկեր է գտել: Իրապատում շոուի աստղը բաց չի թողել պահը և լուսանկարել է շան հետ խաղացող դստերը, գրում է Daily Mail-ը:

Լուսանկարներից մեկում Չիկագոն գրկել է շանը և համբուրում է նրան:

«Իմ Չին սիրում է շունիկներին»,- լուսանկարները մեկնաբանել է 39-ամյա Քիմը։

Ավելի վաղ 22-ամյա կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների հետ Get Ready With Us տեսանյութում Քիմը, խոսելով Չիկագոյի մասին, ասել էր. «Չիկագոն սիրում է լուսանկարվել, մինչդեռ Սթորմին՝ ոչ: Սթորմին ասում է՝ «չէ, մամ, մի՛ լուսանկարիր», իսկ Չիկագոն՝ «լուսանկարի՛ր ինձ, կլուսանկարե՞ս»:

Քիմն ունի չորս երեխա՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն և Փսալմը։