Քորթնի Քոքսը՝ «Ընկերներ» սերիալի շարունակության և սպասելիքների մասին

«Ընկերներ» սերիալի նոր էպիզոդը կթողարկվի 2020 թվականի մայիսին, հաղորդում է Warner Media կայքը:
Էպիզոդում նկարահանվելու են սերիալի բոլոր աստղերը՝ Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Լիզա Կուդրոուն, Մեթյու Փերին, Մեթ Լեբլանը և Դևիդ Շվիմերը:
Նոր դրվագի ռեժիսորը Բեն Ուինսթոնն է։

Քորթնի Քոքսը պատմել է, թե ինչ սպասել հայտնի սերիալի նոր սերիայից:
«Ինձ համար կատարյալ վերամիավորում (այն վերջերս է տեղի ունեցել, ի դեպ, բայց տևել է մի ամբողջ հավերժություն) …

Ես չգիտեմ, թե քանի տարի է անցել, գուցե 15. մենք վերջապես միասին հավաքեցինք և ճաշեցինք: Դա հաճելի էր, մենք անընդհատ ծիծաղում էինք»,- խոստովանել է Քորթնի Քոքսը:
Դերասանուհին վստահ է, որ երկրպագուները կգնահատեն շարունակությունը։
«Մեկնարկը ֆանտաստիկ է լինելու», – խոստացել է Քոքսը՝ հավելելով, որ հույս ունի այլևս երբեք չբաժանվել իր գործընկերներից, որովհետև այս տարիների ընթացքում նրանք իսկապես ընկերներ են դարձել: