Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը սպորտի մեծ սիրահար է, որն առավոտները սկսում է վազքով կամ լողով։
Ինչպես ներկայացնում է woman.ru-ն, Քեմբրիջի դքսուհին օրերս հնարավորություն է ունեցել ցուցադրելու իր հիանալի մարզավիճակը: 38-ամյա Քեյթը փետրվարի 26-ին Լոնդոնում մասնակցել է SportsAid բարեգործական կազմակերպության միջոցառմանը, որի նպատակը երիտասարդ մարզիկներին աջակցելն է:
Հանդիսավոր արարողության գլխավոր հյուրը հենց դքսուհին էր: Նա շփվել է պատանի մարզիկների ծնողների հետ՝ պարզելով, թե ինչ խնդիրների առաջ են կանգնում նրանց ընտանիքները։
Այնուհետև դքսուհին գործի է անցել և մասնակցել մրցավազքին, որից հետո մյուս սրահ է այցելել, որտեղ մասնագետները նրան թեկվոնդոյի հիմնական հնարքներն են սովորեցրել:
Միջոցառմանը թագավորական ընտանիքի անդամը ներկայացել էր մարզակոշիկներով և հավաքված վարսերով։