«Անչափելի սեր»․ Լուսինե Թովմասյանը հրապարակել է ամուսնու և որդու ջերմ լուսանկարները

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը վերջին տարիներին իրեն նվիրել է ընտանեկան կյանքին: Նա միշտ նշում է, որ ընտանիքն առաջնային է: Լուսինեն արդեն 2 փոքրիկի մայրիկ է: Նախորդ տարի նրանց ընտանիքը համալրվեց ևս մեկ անդամով. փոքրիկ Ալեքը շուտով կդառնա 7 ամսական։

Երեկ Լուսինեն իր Ինստագրամի էջում հրապարակել է ամուսնու՝ Արթուրի և փոքրիկ որդու ջերմ լուսանկարները։
«Հայր ու տղա` անչափելի սեր»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է Լուսինե Թովմասյանը։