«Չկա ավելի գեղեցիկ մեկը, քան հղի կինն է»․ Մանո Գրիգորյանի և Աննա Դովլաթյանի ջերմ լուսանկարը

Օրերս Աննա Դովլաթյանը նշել է ծննդյան 30-ամյակը: Մայրանալ պատրաստվող դերասանուհին փետրվարի 24-ին տեղի ունեցած երեկույթին հրավիրել էր մտերիմներին, որոնց թվում էին նաև դերասան-ամուսիններ Մանո և Սարգիս Գրիգորյանները:

Պարուհի-դերասանուհին Ինստագրամի իր էջում երեկույթից գեղեցիկ լուսանկար է հրապարակել՝ դրան կից գրելով.«Չկա ավելի գեղեցիկ մեկը, քան հղի կինն է: Աչքերում երջանկություն է, սրտում՝ մաքուր սեր, իսկ ներսում՝ փոքրիկ կյանք»։

Մանոյի հրապարակումն անտարբեր չի թողել բազմաթիվ հետևորդներին, որոնք շտապել են գեղեցիկ խոսքեր հղել նրան և Աննա Դովլաթյանին: