Օրը կիտրոնի հյութով ջրով սկսելը համարվում է շատ օգտակար սովորություն, սակայն այնուամենայնիվ քչերին է հայտնի, թե ինչպես է կիտրոնի հյութի և ջրի համադրությունն առավոտյան դատարկ ստամոքսին խմելն անդրադառնում օրգանիզմի վրա: Մասնագետները ներկայացրել են այս ըմպելիքի ամենաօգտակար հատկություններն ու 5 պատճառ ամեն օր դատարկ ստամոքսին կիտրոնի հյութով ջուր խմելու համար։
Օգնում է ազատվել ավելորդ քաշից
Կիտրոնի հյութով ջուրը խթանում է նյութափոխանակությունը, ինչի շնորհիվ օրգանիզմն ավելի շատ կալորիա է այրում և քաշն աստիճանաբար նվազում է:
Ամրապնդում է իմունային համակարգը
Կիտրոնը վիտամին С-ի հարուստ աղբյուր է, որն օժտված է հզոր հակաբակտերիալ հատկություններով: Կիտրոնով ջուրն ամրապնդում է իմունային համակարգն ու օգնում է պայքարել վարակների դեմ, ինչը դրական ազդեցություն է ունենում ընդհանուր առողջական վիճակի վրա:
Բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը
Դատարկ ստամոքսին կիտրոնի հյութով գոլ ջուր խմելը խթանում է նաև մարսողական գործընթացներն ու կարգավորում է աղիների բնական աշխատանքը:
Բարելավում է լյարդի առողջական վիճակը
Կիտրոնով ջուրը դետոքսիկացիայի հիանալի միջոց է: Այն դուրս է բերում բոլոր վնասակար տարրերն օրգանիզմից՝ դրանով իսկ բարելավելով լյարդի առողջական վիճակը:
Մեղմում է հոդացավերը
Կիտրոնը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ ու հանքանյութեր, որոնց շնորհիվ նպաստում է հոդացավերի ինտենսիվության նվազմանը: