Հոլիվուդյան դերասան Մարկ Ուոլբերգը Entertainment Tonight-ի հետ զրույցում հայտնել է, որ ռեժիսոր Փիթեր Բերգի Spenser Confidential ֆիլմում նկարահանվելու համար ստիպված է կարճ ժամանակում զգալիորեն նիհարել, գրում է Fox News-ը։
Ուոլբերգը, մասնավորապես, նշել է, որ իր համար դժվար էր խիստ սննդակարգին հետևելը, քանի որ նախկինում «կերել և խմել է այն, ինչ ցանկացել է»:
Ուոլբերգը հայտնել է, որ ֆիլմում հանդես գալու համար հինգ ամիս շարունակ «տքնաջան մարզվել է», սակայն դերասանի խոսքով՝ արդյունքում առաջին հինգ օրերի ընթացքում արդեն իսկ մեծ արդյունք է գրանցել՝ հինգ օրում նիհարելով 4,5 կգ։
«Մի փոքր արգանակ, խաշած բանջարեղեն ու գիշերները՝ մի փոքր սպիտակուց»,- իր սննդակարգի մասին հայտնել է դերասանը։
https://www.instagram.com/p/B7bdhY6BJMI/?utm_source=ig_web_button_share_sheet