«Շնորհակալ եմ ամեն օր ինձ ժպիտ պարգևելու համար». Ջասթին Բիբերի կինը ռոմանտիկ հրապարակմամբ շնորհավորել է երգչի տարեդարձը

Հայտնի երգիչ Ջասթին Բիբերը նախօրեին նշել է ծննդյան 26-ամյակը, ինչի կապակցությամբ նրա կինը` մոդել Հեյլի Բիբերը (Բոլդուին) Ինստագրամ սոցիալական կայքի իր էջում ռոմանտիկ լուսանկարներ է հրապակել և շնորհավորել ամուսնուն:

Հրապարակմանը կից 23-ամյա մոդելը գրել է. «Շնորհավոր ծնունդդ իմ լավագույն ընկեր, շնորհակալ եմ ամեն օր ինձ ժպիտ պարգևելու համար… սիրում եմ քեզ»:

Հրապարկված լուսանկարների մեջ տեղ է գտել անցած սեպտեմբերին Հարավային Կարոլինա նահանգում զույգի հարսանեկան արարողության ժամանակ արված մի կադր ևս:

Հիշեցնենք, որ Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինը պաշտոնապես ամուսնացել էին դեռևս 2018 թվականի սեպտեմբերին Նյու Յորք քաղաքում։