«Mattel» կազմակերպության հերթական ձախողումը

Ամերիկյան «Mattel» կազմակերպությունը, որը աշխարհում մեծ համբավ է ձեռք բերել Բարբի տիկնիկների արտադրության շնորհիվ, երկրորդ անգամ խայտառակվել է հանրության առաջ և արժանացել է բազմաթիվ քննադատությունների:
Տարիներ առաջ ցանկանալով վերացնել ռասսայական խտրականությունը՝ «Mattel»-ը սկսեց զբաղվել սևամորթ տիկնիկների արտադրությամբ: Սակայն նրա այդ ծրագրի ձախողման պատճառը ոչ թե տիկնիկի մաշկի գույնն էր, այլ անվանումը:
«Mattel» կազմակերպությունը սևամորթ տիկնիկին անվանել էր Օրեո: Օրեո անվանումը ձեզ ծանոթ է հայտնի քաղցրավենիքի գովազդից: Օրեո բառը նշանակում է սպիտակ միջուկով սև թխվածքաբլիթ:
Սա ժառգոնային բառ է ԱՄՆ-ում, որով ամերիկացիները վիրավորում են այն սպիտակամորթներին, ովքեր իրենց պահում են սևամորթի նման:
Այս սկանդալից հետո կազմակերպությունը հայցեց իր գնորդների ներողամտությունն ու դադարեցրեց սևամորթ տիկնիկի վաճառքը:
Սակայն շաբաթներ առաջ նա վերսկսկեց նույն ծրագիրը՝ թողարկելով նույն անվամբ սևամորթ տիկնիկ: Մերժվելով հարյուրավոր խանութ-սրահների կողմից՝ «Mattel» -ը կրկին դադարեցրեց իր նոր ծրագիրը: