Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին Լոնդոնում մասնակցել են “Առյուծ արքան” ֆիլմի պրեմիերային

Մեգան Մարքլը և արքայազն Հարրին ներկա են եղել «Առյուծ արքա» (The Lion King) ֆիլմի լոնդոնյան պրեմիերային: Ամուսինների այնտեղ հայտնվելը անակնկալ չէր. նորությունն այն մասին, որ Մեգանը ամուսնու հետ ներկա կլինի ֆիլմին, դեռևս հաստատվել էր նախորդ շաբաթ Բուքինգհեմյան պալատի կողմից:

Մեգանը, որ դեռ իր դերասանական կարիերայի ընթացքում հաճախ է դուրս եկել կարմիր գորգի վրա, առաջին  անգամն էր, որ այս գորգին հայտնվում էր, որպես թագավորական ընտանիքի անդամ: Նրա կերպարը ապահովել են այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են՝ Jason Wu-ն, Aquazzura-ն, Gucci-ն և այլն:

Մինչ ֆիլմի դիտումը սկսվելը Մեգանը եւ Հարրին շփվել են ֆիլմի որոշ դերասանների եւ նկարահանող թիմի, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հարրին, ինչպես հայտնի է, աջակցություն է ցուցաբերում Աֆրիկայում անհետացող կենդանիների պահպանմանն ուղղված ծրագրերին, իսկ աշնանը ամուսիններն իրենց որդու հետ թագավորական շրջագայության կմեկնեն Հարավային Աֆրիկայի երկրներ: