Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը վերջերս Variety-ի հետ զրույցում հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, չի նկարահանվի հրաշագործ Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմի շարունակությունում:
«Չեմ կարծում»,- ասել է դերասանը Հարրի Փոթերին կրկին մարմնավորելու վերաբերյալ հարցին ի պատասխան և հավելել. «Չեմ սիրում հրաժարվել ինձ առաջարկված դերերից, բայց այս պարագայում չեմ ցանկանա շտապել: Կարծում եմ՝ այդ ֆիլմն առանց մեր մասնակցության էլ հաջողություն կունենա: Ես սիրում եմ իմ ներկայիս կյանքը. ինձ դուր է գալիս այն ճկունությունը, որն ունեմ իմ գրաֆիկում»:
Ավելի վաղ Warner Bros ընկերությունը հայտարարել էր հրաշագործ Հարի Փոթերի և նրա ընտանիքի մասին պատմության շարունակության նկարահանումների մասին: Ըստ հաղորդման՝ նոր ֆիլմի գործողությունները տեղի են ունենալու «Հարրի Փոթերը և մահվան պարգևները» գրքում տեղի ունեցած դեպքերից 20 տարի անց: Նոր ֆիլմի գլխավոր կերպարներից մեկը Վոլդեմորտի դուստրը կլինի: Ըստ սյուժեի՝ նա կփորձի վերակենդանացնել իր չարագործ հորը։