«Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка, все вместе» հաղորդման շրջանակներում ժյուրիի անդամներ Սերգեյ Լազարևն ու երգահան Սիմոն Օսիաշվիլին սկսել են միմյանց հետ վիճել երիտասարդ կատարողներից մեկի պատճառով:
Սիմոն Օսիաշվիլուն նույնպես դուր է եկել հայուհու կատարումը, սակայն նա քննադատել է սկսնակ երգչուհուն՝ կարծելով, որ ծրագրում պետք է հնչեն միայն ռուսալեզու երգեր: Նրա այս հայտարարությանը Սերգեյ Լազարևը շատ կտրուկ է արձագանքել:
«Դուք կտրում եմ հիասքանչ կատարողի ճանապարհը, որովհետև ցանկանում եք ռուսալեզու երգեր: Դուք կտրում եք մարդու ճակատագիրը»,- ասում է Լազարևը:
Լազարևը պնդել է, որ մրցույթի մասնակիցներին պետք է դատել՝ հիմնվելով նրանց արտիստիզմի, վոկալային տվյալների և կատարման որակի վրա:
https://www.instagram.com/p/B9JYuoKIGHn/