Վենսան Կասելի կինը՝ մոդել Թինա Կունակին Փարիզում կայացած «Stella McCartney» ապրանքանիշի ցուցադրության ժամանակ ներկայացել է էկո մուշտակով:
Արհեստական մորթուց կարված մուշտակը շատ գեղեցիկ էր Թինայի հագին: Մոդելն իր այդ քայլով ցույց տվեց, որ շքեղ տեսք ունենալու համար պարտադիր չէ կրել բնական մորթուց մուշտակներ և վնաս հասցնել կենդանական աշխարհին: