Ռուսաստանը «Եվրատեսիլ-2020» երաժշտական մրցույթում կներկայացնի Little Big խումբը

Ռուսական «Առաջին ալիքի» պաշտոնական հայտարարությանը համաձայն՝ Ռուսաստանը «Եվրատեսիլ-2020» երաժշտական մրցույթում կներկայացնի Little Big խումբը։
Little Big խմբի երգը կարելի է համարել փանկ, փոփ և ռեիվ երաժշտության միքս, որը բավականին պահանջված է այսօր թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում։

 

Խմբի անդամներն են՝ Իլյա Պրուսնիկինը, Սոֆյա Տայուրսկայան, Անտոն Լիսսովը, Սերգեյ Մակարովը։

 

Լրագրողների հետ զրույցում Պրուսկինն ասել է, որ իրենց մտքով անգամ չէր կարող անցնել, որ այս տարի «Եվրատեսիլ-2020» երաժշտական մրցույթին Ռուսաստանը կներկայացնի հենց Little Big խումբը։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Little Big երգի պրեմիերան կկայանա մի քանի օրից։

 

Այս լուրը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում, որովհետև արդեն երկար ժամանակ է, ինչ շշուկներ էին պտտվում, որ Եվրատեսիլ երգի ամենամյա մրցույթում Ալեքսանդր Պանայոտովը կներկայացնի Ռուսաստանը:

 

Երգիչը պայքարում էր այդ մրցույթին մասնակցելու համար դեռ 2005 թվականից, բայց ամեն անգամ տարբեր պատճառներով նրան չէր հաջողվում հաղթել։

 

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2019» երաժշտական մրցույթը կկայանա մայիսի 12-16-ը Ռոտերդամում։