Ռուսական շոու-բիզնեսի ամենասեքսուալ դերասաններից մեկը՝ Դանիլա Կոզլովսկին և մոդել Օլգա Զուևան ծնողներ են դարձել:
Նորածին դստեր հետ առաջին լուսանկարը հրապարակել է դերասանի սիրեցյալը՝ Instagram-ի իր էջում:
«Իմ սեր, իմ հպարտություն, իմ ճշմարտություն, իմ կյանքի ամենակարևոր դաս, ամեն օր միասին մեծանալու իմ հնարավորություն է։ Շնորհակալություն, որ ընտրել ես ինձ», – հուզիչ կերպով մակագրել է ջերմ լուսանկարը Օլգա Զուևան:
Երկրպագուները շնորհավորել են աստղային զույգին՝ նրանց գրելով ջերմ մեկնաբանություններ ու մաղթանքներ:
Հիշեցնենք, որ շուտով մեծ էկրաններ կբարձրանա Դանիլ Կոզլովսկու «Չեռնոբիլ. Անդունդ» ֆիլմը: Սյուժեի կենտրոնում հրշեջ Ալեքսեյն է, որը կամավոր է դառնում և ուղևորվում Չեռնոբիլ՝ ատոմային կայանի վթարի հետևանքները տուժածներին օգնելու նպատակով։