«Alexander McQueen»-ի 2020 թվականի աշուն-ձմեռ հավաքածուն իր մեջ ներառում է թե՛ ռոմանտիկ և թե՛ սեքսուալ ու համարձակ հագուստներ: Նոր հավաքածուն ստեղծված է տարատեսակ գործվածքների օգտագործմամբ և դրանում կարող ենք տեսնել և՛ կաշվե զգեստներ, բաճկոններ ու երկարաճիտ կոշիկներ, և՛ փայլերով ու ժանյակներով զարդարված զգեստներ և վերարկուներ: «Alexander McQueen»-ի հավաքածուն աչքի է ընկնում նաև իր գունային լուծումներով, ինչպես նաև հագուստները լրացնող խոշոր զարդերի օգտագործմամբ: