Հանրահայտ հարավկորեական BTS խումբը YouTube սոցիալական կայքի Big Hit Labels ալիքում նոր ռեկորդ է սահմանել։
Նշվում է, որ խմբի նոր ալբոմից ON երգի տեսահոլովակի պրեմիերային միաժամանակ ավելի քան մեկուկես միլիոն մարդ է հետևել:
Տեսահոլովակի այս ցուցանիշն ամենաբարձրն է համարվում տվյալ յութուբյան ալիքի պատմության մեջ:
Մի քանի օրվա ընթացքում տեսահոլովակը ավելի քան 67 միլիոն դիտում և 6․7 միլիոն լայք է հավաքել: