Հայտնի «Chanel»-ը ներկայացրել է իր 2020 թվականի աշուն-ձմեռ հավաքածուն: Ինչպես միշտ հավաքածուի մեջ գերակշռում էին սև ու սպիտակ գույները, բայց այս տարի բացի վառ երանգավորումներ ունեցող դետալներից՝ օգտագործվել էին շատ գեղեցիկ պաստելային երանգներ՝ բաց վարդագույն, բաց երկնագույնի ու մոխրագույնի խառնուրդն ու պիստակի գույնը: Հագուստներից շատերը թեև ազատ էին, բայց միևնույն ժամանակ ընդգծում էին կանացիությունը: Հավաքածուն լրացնում էին տարատեսակ խաչերից և մարգարիտներից պատրաստված զարդերը: