Փարիզի նորաձևության շաբաթվա վերջին օրը Լուիզա Թրոտերը ներկայացրել է «Lacoste» բրենդի աշուն-ձմեռ հավաքածուն: Դիզայների համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Ռենե Լակոստի և նրա կնոջ՝ Սիմոնեի միջև եղած քնքուշ հարաբերությունները: Դրանք հավաքածուի մեջ արտահայտվել են պաստելային երանգներով և բազմաշերտ համադրություններով:
Ցուցադրությունը տեղի է ունեցել փայտե խորանարդի ներսում ներսում, որն այնուհետև կհանձնվի մշակման «La Réserve des Arts»-ին: Հավաքածուի հիմնական տենդենցները պաստելի երանգները, նկարազարդումները, ձեռնոցները, երկար գուլպաներն ու շերտավոր, ազատ հագուստն է: