Այս գարնանը մասնագետները խորհուրդ են տալիս կենտրոնանալ «դեղին խատուտիկ» գույնի վրա: Անունը, որը առաջարկվել է աշխարհի առաջատար եղունգների Essie մասնագետի՝ Ռիտա Ռեմարկի կողմից, իրենից ներկայացնում է արևային դեղին գույնի հիանալի համադրություն նարնջագույնի հետ։
«Դեղին գույնի այս տարբերակը շատ ավելի ոսկեգույն է, քան մենք նախկինում էինք տեսնում: Այն նման է բուսական յուղի: Մինչ այս ֆավորիտը դեղին էր `սառը երանգներով, մի քիչ կանաչավուն կամ կիտրոնագույն»- հայտնել է Ռեմարը:
Փորձագետի խոսքով ՝ դեղին գույնի պայծառ երանգը հարմար է արևայրուքով աղջիկների համար, իսկ նրանց համար, ովքեր ժամանակ չեն ունեցել արձակուրդ գնալ, կարող են ընտրել կիտրոնագույն, «սպիտակեցված» գույներ: Ինչ վերաբերում է ձևին, ապա երկար եղունգների սիրահարներն ավելի կհամապատասխանի նշաձև կամ օվալաձև եղունգները, կարճ եղունգներ ունեցողները կարող են քառակուսի տեսք տալ: Պայծառ դեղին և դեղին-նարնջագույնը կարճ եղունգների վրա ավելի գեղեցիկ տեսք կունենան: