Երգչուհի Սիրուշոն Երևանում արված նոր լուսանկարներ է հրապարակել իր Ինստագրամի էջում, որին կից թողել է հետևյալ մեկնաբանությունը. «Այն քաղաքը, որը թևեր է տալիս ինձ»։
Քաղաքի կենրոնում արված լուսանկարներից մեկին էլ երգչուհին տվել է այսպիսի մեկնաբանություն. «Ձեր կարդացածն այն է, ինչ դուք կդառնաք: Ձեր լսած երաժշտությունն այն է, ինչ դուք կդառնաք: Խելացի ընտրեք»:
Նշենք, որ լուսանկարներն արվել են քաղաքի կենտրոնում՝ Երևանի 2750 ամյակի այգում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, երգչուհին անդրադարձել էր սոցցանցերում պարբերաբար իրեն տրվող այն հարցին, թե արդյո՞ք ինքն ԱՄՆ-ում է բնակվում: Սիրուշոն շեշտել էր, որ ինքն ապրում է Հայաստանում, ԱՄՆ մեկնում է գործնական տարբեր առիթներով։