Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել՝ հետևորդներին ցույց տալով, թե ինչպես են իր երեխաները հայերեն կարդում:
«Ինձ հաճախ հարցնում են՝ արդյո՞ք երեխաներս հայերեն սովորում են: Իսկ երբեմն էլ մեղադրում են՝ ասելով, որ չինարեն սովորում են, իսկ «մայրենին»՝ ոչ: Պատմեմ, որ երեխաներս խոսում, գրում և կարդում են հինգ լեզվով՝ ռուսերեն, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, չինարեն»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը:
Նա մանրամասնել է, որ երեխաներին օտար լեզուները սկսել են սովորեցնել շատ վաղ հասակից:
«Ինչ վերաբերում է մայրենիին, ապա այն ինչպես մեր, այնպես էլ մեր երեխաների դեպքում ռուսերենն է, այն պարզ պատճառով, որ երկու հայրենիք չի լինում»,- եզրափակել է Սիմոնյանը։
https://www.instagram.com/tv/B9RsYSUHqVh/?utm_source=ig_web_button_share_sheet