Ինչու՞ չես նիհարում. 3 սխալ, որոնք խանգարում են քեզ ունենալ գեղեցիկ կառուցվածք

1. Մարմնիդ թշնամու պես ես վերաբերվում

Եթե ​​դու պայքարում ես մարմնիդ դեմ, այն քեզ հակահարված է հասցնում: Երբ փորձում ես նոր սննդակարգ կամ մարզման ռեժիմ, օրգանիզմը փոփոխություններին սովորելիս սթրես է զգում, քանի որ ուտում ես ոչ թե այն ինչ սիրում ես, այլ այն ինչ պետք է, կամ շատ քիչ ես քնում: Զարմանալի չէ, որ ոչ մի արդյունք չես ստանում:

2. Քո իդեալը փնտրում ես սոց կայքերում

Սոց կայքերը դարձել են մեր կյանքի մի մասը և թելադրում են, թե ինչպիսի տեսք պետք է ունենանք: Ի վերջո, մարդը սկսում է կրկնօրինակել ուրիշի կերպարը, իսկ դա սխալ է: Նույնիսկ եթե սնվում եք այնպես ինչպես ձեր սիրելի աստղը կամ բլոգերը, միևնույնն է նրանց նմանակը չեք դառնա: Բացի այդ, դուք կորցնում եք սեփական ընտրության իրավունքը՝ օգտագործելով հասարակության կողմից պարտադրվածը:

3. Սխալ նպատակներ ես դնում 

Շատերը ձգտում են արագ փոփոխությունների: Մի քանի շաբաթ անց նրանք ստանում են հիանալի արդյունքներ, և հետո պարզվում է, որ ծայրահեղ ծանր պայմաններով սննդակարգը վնասել է նրաանց առողջությանը: Այդ իսկ պատճառով նպատակները պետք է լինեն իրատեսական և հասանելի:

Ինչպե՞ս փրկել իրավիճակը

Հետ նայե՛ք

Եզրակացություններ արեք այն ամենից, ինչ հիմա ունեք, հիշեք, թե ինչպես եք մարզվել և սնվել վերջին մեկ տարվա ընթացքում: Ի՞նչն էր ճիշտ, իսկ ինչը՝ ոչ: Ի՞նչն արժե փոխել:

Սահմանե՛ք ձեր անձնական նպատակները

Սահմանեք ոչ թե աշխատանքին, ամուսնուն կամ երեխաներին վերաբերող նպատակներ, այլ միայն  անձամբ ձեզ վերաբերող: Օրինակ՝ վեց ամիս անց նիհարել 5 կգ-ով, գտնել 3 սիրելի վարժությունները, տանը ուտելիք պատրաստել շաբաթական 6 անգամ:

Սովորե՛ք հանգստանալ

Կյանքը բաղկացած է ոչ միայն սթրեսներից, այլև հաճելի պահերից, և դրանք հնարավորինս շատ պետք է լինեն: Յոգան, մեդիտացիան, փակ աչքերով որոշ ժամանակ պառկելը կամ մերսումը կօգնեն թուլացնել նյարդերն ու հանգստանալ: