Աշխարհում գերհարուստ մարդկանց թիվը գերազանցել է կես միլիոնը

2019-ի տվյալներով՝ աշխարհում 513․244 գերհարուստ մարդ կա: Ըստ The Wealth Report 2020 զեկույցի, որը հրապարակել է միջազգային խորհրդատվական Knight Frank ընկերությունը, այդպիսիք են համարվում $30 մլն-ից ավելի գումար ունեցողները: 2019-ին այդպիսի անձանց թիվն աշխարհում ավելացել է 31․000-ով՝ գերազանցելով կես միլիոնը:

Գերհարուստների գրեթե կեսն ապրում է ԱՄՆ-ում՝ 240,575 մարդ: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 61,587, երրորդ՝ Գերմանիան, 23,078 ցուցանիշով, գրում է Forbes-ը:

Հյուսիսային Ամերիկայում մեկ տարում աճը կազմել է 3911, իսկ Եվրոպայում, որտեղ 110,846 գերհարուստ կա, աճը եղել է 4682:

ՌԴ-ն նրանց քանակով 9-րդն է աշխարհում՝ 8924 մարդ:

Ըստ զեկույցի արդյունքների՝ ամենից արագ մարդիկ հարստանում են Ասիայում: Գերհարուստների առավելագույն աճ գրանցած 20 երկրի ցանկում 6-ն այդ տարածաշրջանից են: Ընդհանուր առմամբ՝ 2019-ին Ասիայում գերհարուստ մարդկանց թիվն աճել է 11,788-ով:

Ըստ Knight Frank-ի կանխատեսման՝ առաջիկա 5 տարում աշխարհում գերհարուստ մարդկանց թիվը կաճի 27%-ով և 2024-ին կհասնի գրեթե 650,000-ի: