Քեմբիրջի դքսուհի Քեյթ Միդլթոնը ադամանդե թագի փոխարեն «H&M» ականջօղեր է կրում: Բազմիցս անդրադարձել ենք Քեյթ Միդլթոնի ոճաբաններին և հիացել նրանց աշխատանքով: Այս անգամ էլ դքսուհու թե՛ զգեստը, և թե՛ զարդերը շատ գեղեցիկ են ընտրված եղել: Դիզայներների և լրագրողների ուշադրությունը գրավել են պոտենցիալ ապագա թագուհու խոշոր ականջողերը՝ ոսկեգույն ծածկույթով պատված:
Թվում է, թե Իռլանդիայում պաշտոնական այցով գտնվող Քեյթը երեկոյան ընդունելության համար պարտադիր պետք է ընտրեր ադամանդներ: Այնուամենայնիվ, հանդիսավոր հանդիպմանը նա որոշել էր շատ ավելի հասարակ կերպարով ներկայանալ: