«CHANEL»․ աշխարհի ամենաթանկարժեք շրթներկը

20 տարեկանում դուք ունեք դեմք, որը ձեզ տվել է բնությունը, 30 տարեկանում դեմք, որը կերտել է կյանքը, 50 տարեկանում դեմք, որին դուք արժանի եք:
Կոկո Շանել

«CHANEL» ապրանքանիշը տարիներ առաջ ստեղծեց աշխարհում առաջին բուժիչ կոսմետիկան, որը ոչ միայն չէր վնասում, այլ իր բուժիչ հատկություններով կարգավորում էր մաշկը։
Հետևելով «CHANEL»-ի օրինակին՝ շատ բրենդներ սկսեցին արտադրել նման կոսմետիկա։
«CHANEL» կոսմետիկայի առանձնահատկությունն այն է, որ ապրանքանիշը փորձում է ներառել կոսմետիկ միջոցների մեջ Մեռյալ ծովի աղը և հանքանյութերը:
Բուժական աղերը և A, E, C, F վիտամինների բովանդակությունը լավ է ազդում մաշկի բջիջների վրա՝ պահպանելով մաշկի երիտասարդությունը։
Այս բրենդին է պատկանում նաև աշխարհի ամենաթանկարժեք շրթներկը, որն ամբողջովին ոսկուց է։ Բրենդը պատրաստվում է հանրությանը ներկայացնել մյուս շքեղ շրթներկը, որը նաև զարդարված կլինի ադամանդներով։
Այժմ «CHANEL» ապրանքանիշը պատկանում է Վերտեյմերների ընտանիքին: